Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր վերջին հարցազրույցում հայտնել է էլեկտրոնային կոմերցիայի համար սեփական հարթակ մշակելու Facebook-ի ծրագրի մասին: Այն պետք է լինի Facebook Mesenger-ի համար կարգավորիչ՝ հայտնում է hitech.vesti.ru-ն:
Ցուկերբերգը նշել է, որ վճարումների ներմուծման մշակումը կարող է տևել մի քանի տարի: Ընկերությունը պատրաստվում է եկամուտ ստանալ վճարումներից:
Facebook Messenger-ն ունի ավելի քան 200 մլն ակտիվ օգտատեր ամբողջ աշխարհում: