«Մանչեսթեր Սիթի»-ի դեմ ընկերական խաղում պարտություն կրելուց հետո «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին նշել է, որ թիմը դեռ շատ պետք է աշխատի: Մասնագետն ասել է նաև, որ պատրաստ է հաղթահարել դժվարությունները:
«Ակնհայտ է, որ թիմը դեռ շատ պետք է աշխատի: Մենք վերջերս ենք վերսկսել մարզումները և խաղը դեռ չի ստացվում: «Միլան»-ը լավ հանդիպում անցկացրեց` գնդակին տիրելու առումով: Բայց դա, իհարկե, քիչ է: Թիմը դարձյալ մրցունակ կդառնա միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Ինչ վերաբերում է Բալոտելիին, ապա նա պատրաստ էր մասնակցել խաղին 45 րոպե: Այդ ժամանակահատվածում Մարիոն կատարեց այն խնդիրները, որ դրված էին նրա առջև: Հասկանում եմ այն պատասխանատվությունը, որ վերցրել եմ ինձ վրա, բայց պատրաստ եմ հաղթահարել բոլոր դժվարությունները»,- Football Italia-ն մեջբերում է Ինձագիի խոսքերը: