Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

«Արևմուտքի ճնշումները Ռուսաստանին ստիպում են առաջ մղել եվրասիական պրոյեկտները»

Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing-777 ինքնաթիռի կործանումն ու 298 անմեղ զոհերը շրջադարձային նշանակություն ունեցան ուկրաինական ճգնաժամի, Ուկրաինայում Ռուսաստանի և Արևմուտքի քաղաքականության համար: Արևմտյան առաջնորդները էականորեն խստացրեցին Ռուսաստանին ուղղված իրենց հռետորաբանությունը:

Ռուսաստանին սթափեցնող ամենալուրջ դիտարկումները, թերևս, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնինն էին, ով կոչ արեց Եվրոպային Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ մակարդակ, այսպես կոչված` երրորդ փաթեթը կիրառել, որոնք կվերաբերեն ռուսական տնտեսության առանձին ոլորտներին, այդ թվում` նաև էներգետիկային, քանի որ, նրա իսկ պնդմամբ, մի շարք ապացույցներ կան այն մասին, որ Ուկրաինայի արևելքում գտնվող աշխարհազորայիններին Ռուսաստանն է տրամադրել «Բուկ» տեսակի ԶՀԿ-ն, որի հարվածից էլ կործանվել է ինքնաթիռը: Այդ պատճառով էլ, Քեմերոնի կարծիքով, Ռուսաստանը պետք է պատասխան տա դրա համար: Նա նաև կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել ՌԴ-ին պաշտպանողական արտադրանք մատակարարել և քննադատել է Ֆրանսիային Ռուսաստանին «Միստրալ» դասի ուղղաթիռներ վաճառելու համար՝ նշելով, որ Բրիտանիայի համար դա անընդունելի է: Եվ, ինչն ամենասարսափեցնողն է Ռուսաստանի համար, առաջարկել է սառեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր օլիգարխների հաշիվները:

Ռուսաստանի դեմ կտրուկ գործողություններին կողմ են արտահայտվել նաև Լեհաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան, Ավստրալիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Գերմանիան, Լիտվան: Սակայն Ռուսաստանի և նրանց աջակցությունը վայելող ահաբեկիչների կողմից սև արկղերի և զոհերի դիակների տրամադրումն, ըստ էության, ԵՄ-ը կառուցողականություն դիտարկեց, և օրերս ԵՄ ԱԳՆ ղեկավարները հետաձգեցին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ որոշման ընդունումը՝ որոշման ընդունումը տեղափոխելով հուլիսի 24-ին: Այդ օրը ԵՄ ԱԳՆ ղեկավարները երեկ ծրագրում էին հրապարակել ռուսաստանցի այն իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն, այնինչ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատրաստ է արգելք դնել միայն Ռուսաստանի հետ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում նոր պայմանագրերի վրա: Ամեն դեպքում, ԵՄ կողմից պատժամիջոցների երրորդ փաթեթի կիրառումը շարունակում է մնալ բանակցային սեղանին:

Նոր պատժամիջոցների ազդեցության վերաբերյալ «Առաջին լրատվական»-ին իր վերլուծությունը ներկայացրեց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը: Նա հուսով է, որ պատժամիջոցների երրորդ փաթեթ չի լինի, քանի որ Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի եվրոպացիներին հիմքեր չտա այդ պատժամիջոցների գործարկման համար:

«Տեսնում ենք, թե Լոնդոնի հետ կապված ինչ իրավիճակ է զարգանում: Ամեն դեպքում, չնայած որոշ արևմտյան գործիչների հիստերիային, Ռուսաստանը կատարում է հիմնական պահանջները, և շատ արևմտյան առաջնորդներ ընդունում են, որ Ռուսաստանը հետաքրքրված է օբյեկտիվ հետաքննության հարցում, կարողացավ ճնշումներ գործադրել այն մարդկանց վրա, ովքեր մալայզիական փորձագետներին փոխանցեցին սև արկղերը: Այսինքն՝ խնդիրը միանշանակ չէ, սպասում ենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Ամեն դեպքում, մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ը չի հանդարտվելու ու հանգստանալու, և նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ լինելու են:

Ես ծայրահեղ գնահատականներ չեմ ցանկանում տալ, բայց ակնհայտ է, որ պատժամիջոցների ազդեցությունը վատ է լինելու: Արդեն իսկ մի շարք ռուսական ընկերությունների հաշիվներն արգելափակված են, առաջիկայում իրավիճակն ավելի է լարվելու: Չնայած, իմ համոզմամբ, ռուսական տնտեսության համար այդ պատժամիջոցները մահացու չեն լինելու, բայց բոլորն էլ հասկանում են, որ մեծանում են ծախսերը: Օրինակ՝ կարելի է գումարներ վերցնել ոչ թե ԱՄՆ-ից, այլ Չինաստանից, բայց դա ավելի թանկ ռեսուրս է լինելու»,- ասաց տնտեսագետը՝ շարունակելով, որ պատժամիջոցները չեն կանգնեցնի ռուսական տնտեսությունը, չեն ոչնչացնի այն, քանի որ Իրանի դեպքում այլ էր իրավիճակը, բայց այն, որ ծախսերը մեծանալու են և բարդանալու է տնտեսության վիճակը` միանշանակ է: Ուստի, նրա կարծիքով ևս, հարց է բարձրանում, թե Ռուսաստանի գումարները կբավականացնե՞ն այդ պայմաններում շարունակել եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների զարգացումը, երբ մի կողմից ծախսերը մեծանում են, բայց մյուս կողմից էլ` կա առաջնահերթությունների հարց:

«Ես մտածում եմ, որ ներկայումս հենց հետսովետական տարածքում ինտեգրացիոն պրոյեկտների առաջմղման թեման հանդիսանում է արտաքին քաղաքականության նշանակալի կետերից մեկը, և այս ամենը մեզ ստիպում է ավելի ակտիվորեն գործընկերներ փնտրել հետսովետական տարածքում: Ուստի ես չէի ասի, որ այդ պատժամիջոցները կդադարեցնեն հետսովետական տարածքում տնտեսական ինտեգրացիան»,- ասաց Սիմոնովը:

Վերջինիս համոզմամբ` Ռուսաստանի համար կարևոր է ցույց տալ, որ իրենք այլընտրանք ունեն, ունեն այլընտրանքային գործընկերներ, ուստի հիմա այդ պրոյեկտները չեն սառեցվի, այլ կշարունակվեն ավելի մեծ թափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում