Mercedes ընկերությունը 2017թ. կթողարկի ավտոմեքենա, որն աշխատում է ջրածնային վառելիքով: Դրա գինը ավել չի լինի հիբրիդային մոդելների գնից, հայտարարել է Daimler կոնցեռնի փոխնախագահ Հերբերտ Քոլերը, որի կազմում է ներառված Mercedes-Benz-ը, այս մասին հայտնում է Automobilwoche պորտալը:
Նա նշել է, որ Mercedes-ի ջրածնային մոդելի արժեքը դեռ ճշտված չէ, սակայն ընդգծել է, որ այն համադրելի է լինելու հիբրիդային ավտոմեքենաների գների հետ: