Ուկրաինայի Դոնեցկի մարզում Boeing 777-ի կործանումը կարելի է ռազմական հանցագործություն համարել՝ հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյը:
«Օդանավը խփվել է հուլիսի 17-ին, …հաշվի առնելով գերիշխող հանգամանքները, միջազգային իրավունքի այդ խախտումը կարելի է գնահատել որպես ռազմական հանցագործություն»,- ասել է Պիլեյը՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Գերագույն հանձնակատարը կոչ է արել բոլոր կողմերին՝ շտապ վերականգնել հարգանքը օրենքի գերակայության և մարդու իրավունքների հանդեպ: