Օրերս ուկրաինական բանակի կողմից ազատագրված Լիսիչանսկ քաղաքում (Լուգանսկի մարզ) այսպես կոչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զինյալները քաղաքի բոլոր խանութները թալանել են այդտեղից հեռանալուց առաջ, հայտնում է pravda.com.ua-ն:
Ինչպես հաղորդում է 5-րդ ալիքը, քաղաքում սնունդ չկա: «Մարդիկ, որոնք մեկ շաբաթ ապրել են նկուղներում, քաղցած են: Ազգային գվարդիան նրանց է տալիս իրենց սնունդը»,- ասվում է հաղորդագրության մեջ: