Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը «Ռեալ Սոսյեդադ»-ից տեղափոխվել է «Ատլետիկո»: Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի, որից հետո տեղի կունենա շնորհանդեսը: Տրանսֆերի արժեքը կազմել է 30 մլն եվրո:
Գրիզմանը «Ռեալ Սոսյեդադ»-ում հանդես է եկել 2009 թվականից: 23-ամյա կիսապաշտպանը Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրել էր 35 խաղ՝ խփելով 16 գոլ ու կատարելով 4 գոլային փոխանցում: