Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Օլիմպիա»-ի նկատմամբ հաղթանակն ընկերական խաղում (2:1):
Մարզիչը կարևորել է, որ ֆուտբոլիստները վնասվածք չստացան ու նշել, որ թիմը նոր մրցաշրջանում պայքարելու է չեմպիոնի կոչման համար:
«Կարևոր է, որ ֆուտբոլիստները խաղաժամանակ ստանան: Փաստը, որ «Օլիմպիա»-ն բազմաթիվ խնդիրներ ստեղծեց մեզ համար, տվյալ դեպքում մեր օգտին է:
Մյուս դրական կողմը վնասվածքների բացակայությունն է: Իհարկե լավ է, որ Դիեգո Կոստան գոլ խփեց «Չելսի»-ում իր առաջին իսկ խաղում: Նոր մրցաշրջանում պայքարելու ենք չեմպիոնության համար»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: