The Guardian-ի լուսանկարիչ Քրիս Թոմոնդը հետաքրքիր ֆոտոշարք է ներկայացրել ընթերցողներին ոչխարախուզության վերաբերյալ:
Նա այցելել է Անգլիայի հյուսիսարևմտյան Կամբրիա կոմսության Սիթուեյթ գյուղի Turner Hall ֆերմա:
Այնտեղ Մարկ Ֆոքսն իր թիմի հետ այդ օրը պետք է խուզեր 850 ոչխար: Նշվում է, որ նրանք ժամում կարողացել են 50 ոչխար խուզել: