Android Police տեխնոբլոգը ստացել է լուսանկարներ, որոնցում պատկերված է դեռ չանոնսավորված Motorola սմարթֆոնը՝ Moto X+1-ը:
Սարքի հետևի տուփը փայտե է՝ ալյումինապատ:
Լուսանկարներում երևում է, որ սարքը, ամենայն հավանականությամբ, ունի ավելի ընդարձակ դիսփլեյ. 4,7 դյույմի փոխարեն, որն ուներ Moto X-ը, այստեղ կտեղադրեն 5,1 դյույմանոց էկրան, ինչպիսին ուներ Samsung Galaxy S5-ը:
Դիսփլեյի վերևի և ներքևի հատվածում թաքնված են դինամիկներն ու միկրոֆոնը:
Ինչ վերաբերում է բնութագրիչներին, ապա դրանք, ինչպեսև անցած տարվա Moto X-ը, մի քիչ հետ կմնան մրցակիցների նորույթներից:
Արտահոսքի հեղինակը հայտնել է պարբերականին, որ սարքն ունի FullHD-էկրան, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 4-միջուկային Snapdragon 800 պրոցեսոր և microSD հիշողության քարտ: