Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն այսօր ժ. 11:00-ին հրավիրվել էր Վրաստանի գլխավոր դատախազություն վկայություն տալու, այդպես էլ չի ներկայացել գերատեսչություն, հայտնում է Gazeta.ru-ն:
Մինչ այդ, հետաքննության հետ իր համագործակցությունից հրաժարումը Սաակաշվիլին այսօր առավոտյան բացատրել է Facebook-ի իր էջում: Նա նշում է, որ իր քրեական հետապնդումը կվատացնի Վրաստանի ու ամերիկացի և եվրոպացի գործընկերների միջև հարաբերությունները: Այդ պատճառով, ինչպես գրում է Սաակաշվիլին, ինքը «մտադիր չէ մասնակցել ֆարսին ու դառնալ լարվածության աճի պատճառ Վրաստանի ու նրա բնական, դեմոկրատական դաշնակիցների միջև»:
Վրաստանի ներկայիս իշխանությունների միակ նպատակը «Միացյալ շարժման ու անձամբ իմ բարեփոխումների ժառանգությունը ոչնչացնելն է»,- գրել է Սաակաշվիլին: