Մադրիդի «Ռեալ»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան մտադիր չէ արձակուրդից հետո վերադառնալ իսպանական ակումբ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
26-ամյա ֆուտբոլիստը նախնական համաձայնություն ունի ՊՍԺ-ի հետ և ցանկանում է կարիերան շարունակել ֆրանսիական ակումբում: «Ռեալ»-ի ղեկավարները դեմ չեն իրադարձությունների նման զարգացմանը, բայց միայն այն դեպքում, եթե ՊՍԺ-ն վճարի 80 մլն եվրո:
Ավելի վաղ կողմերը համաձայնության էին եկել տրանսֆերն իրականացնել 65 մլն եվրոյով, սակայն «Ռեալ»-ի ղեկավարները մտափոխվել են:
Նախորդ մրցաշրջանում Դի Մարիան «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 45 խաղ՝ խփելով 7 գոլ ու կատարելով 22 գոլային փոխանցում: