Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

Կուզենայի՝ չսպասեինք կախարդական աշնանը. Րաֆֆի Հովհաննիսյան

«100 օրն անցել է, և տասը օր է, թե հազար օր է՝ իմ ասելիքը չէ, սա ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, կառավարություն և նախագահություն չէ: Մենք դե ֆակտո իրավիճակի մեջ ենք ապրում, և շատ ռոմանտիկ չհնչի, բայց ես չեմ հավատում, որ առանց ժողովրդի վստահության քվեի՝ որևէ մեկը կարող է ներքին կամ արտաքին քաղաքական խնդիրներ լուծել: Կարող է մանր քայլեր լինեն, բայց ես չեմ հավատում. մինչև որ Հայաստանում լինի ժողովրդավարական, սահմանադրական իշխանություն, որևէ ձևով կյանքի որակը կբարելավի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին՝ աշնանը բուռն զարգացումներ, իշխանափոխության հնարավորություն տեսնո՞ւմ է արդյոք, զրուցակիցս նշեց, որ ժամկետային երաշխիք չի կարող տալ, բայց իր ցանկությունն է իր սիրած, պաշտած երկրում համակարգային փոփոխություններ պետք է հնարավորինս շուտ լինեն:

«Ես կուզենայի՝ ամառը լիներ բուռն աշխատանքային, և չսպասեինք կախարդական աշնանը, հետո աշնանը որոշեինք՝ գարնանը, որովհետև հիմքում ընկած է շարքային քաղաքացու և ժողովրդի վստահության խնդիրը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս պետք է «հրաշալի քառյալը» վերանվաճի այդ վստահությունը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Հրաշալի քառյակը ձեր օրիգինալ ստեղծագործությունն է, ես չեմ կարծում, որ հրաշալի է, բայց արդյունավետ գործող խորհրդարանական համագործակցություն է, և այն իսկապես աննախադեպ արժեք է: Եվ աշնանը այդ խաչմերուկն է, որտեղ այդ ուժերը պետք է ցույց տան, ժողովրդին պետք է ներկայացնեն համազգային, համապետական օրակարգը, որ պիտի էապես փոխի երկիրը: Կարծում եմ ՝գոնե ինձ համար աշնանը պիտի հուշի, թե մենք պատրա՞ստ ենք ազգովի կատարել այդ մեծ փոփոխությունը: Բոլոր դեպքերում, խորհրդրաանի պատերի ներսում շատ կարևոր համագործակցություն է, որ մինչև հիմա երբևէ չի եղել: Մենք կողմնակից ենք համատեղ կոնսոլիդացման աշխատանքներին, բայց կողմ ենք՝ ժողովրդին վերադարձնենք իր սահմանադրությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Բուենոս Այրեսում արած հայտարարությանը, որ հայ ժողովուրդը մտահոգ է ռազմական գործըկերոջ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությամբ, «Ժառանգության» առաջնորդը նշեց՝ ուշ լինի, նուշ լինի. ամիսներ և տարիներ ժողովուրդն անընդհատ նույն բանն է ասում, և հիմա ինքը ուրախ է, որ Սերժ Սարգսյանը հղում է կատարել ժողովրդին: «Ւնքը դա պետք է զգացած լիներ և ասած լիներ վաղուց: Ասաց օտար մայրաքաղաքում, ասաց ուշացած, ասաց փոքր, բայց ասաց: Հիմա հարցն այն է, որ իսկապես մեր ինքնիշխանությունը, սուվերենությունը, ազատությունը, սոցիալ-տնտեսական իրավիճակը դրված է նժարի վրա, և նրա իշխանության օրոք մենք այդ արժեքները հերթով զիջել ենք՝ ժողովրդավարություն, ազատություն, ինքնիշխանություն, ազգային շահ և այլն: Ուրախ եմ, որ ինքը ժողովրդին հղում կատարելով՝ ասում է, որ նման վերաբերմունք կա:

Այո, Ռուսաստանը պետք է լինի ռազմավարական գործընկեր, բայց միևնույն ժամանակ, եթե դու ռազմավարական գործընկեր ես, դու չես վաճառում այն պետությանը, որը ուզում է գրավել մեր երկիրը, Արցախը, այն զենքը, որ նա կարողանա դա անել: Ես չեմ մեղադրում ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային. ամեն մեկն ունի իր շահը: Ես կարծում եմ, որ մենք հասել ենք այն սահմանագծին, որ ընդհանրապես պետք է հասկանանք, որ ունենք մեր պետական ազգային շահը: Այդ շահը ոչ թե Բուենոս Այրեսում կամ Մոսվայում է, այդ շահը այստեղ պետք է համակարգվի, պետք է համակարգվի ժողովրդի և քաղաքացիների զորակցության դեպքում, որը հիմա բացակայում է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ ոչ լեգիտիմ այս իշխանությունը թե՛ Արցախի անվտանգության խնդրում, թե՛ հայ-թուրքական արձանագրությունների հարցում և ընդհանրապես շարքային հայաստանցու օտարվածության հարցում իր պետությունից, ամենահերոսական քայլը, որ պետք է անի՝ պետք է հեռանա՝ հիմք ստեղծելով նոր ընտրությունների:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում