Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին իր հիացմունքն է արտահայտել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի խաղով: Ընկերական մրցաշարում Լեհ ֆուտբոլիստը երկու գոլ է խփել «Վոլֆսբուրգ»-ի դարպասը:
«Ռոբերտը հիանալի ֆուտբոլիստ է: Նրա փոխհարաբերությունները նոր խաղընկերների հետ օրեցօր լավանում են: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար:
Լևանդովսկին արագ ինտեգրվեց թիմին և մենք գերագույն հաճույք ենք ստանում նրա հետ համագործակցությունից»,- Goal-ը մեջբերում է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերը: