Այսօրվանից Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) արգելք է սահմանել Ուկրաինայից ցանկացած կաթնամթերքի մատակարարման վրա՝ դա հիմնավորելով ուկրաինացի արտադրողների կողմից անասնաբուժական-սանիտարական պահանջների բազմակի խախտումներով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ ուկրաինացի արտադրողները չեն վերահսկում իրավիճակը՝ կապված հակաբորբոքայինների և այլ վտանգավոր նյութերի կիրառման հետ, դրանց պարունակությունը որոշ մթերքներում երբեմն իբրև թե տասնակի գերազանցում է նորման:
Կիևը կտրականապես համաձայն չէ Մոսկվայի կողմից իր արտադրանքին տրվող գնահատականին: Մոսկվան վերջին ամիսներին արգելք է սահմանել նաև Ուկրաինայից մի շարք բուսական մթերքների և խոզի մսի ներկրման վրա: