ՊՍԺ-ի ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել` Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է AS-ը: Տեղեկությունների համաձայն` փարիզյան ակումբը կարող է 80 մլն եվրո վճարել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի ցանկանում հրաժարվել դի Մարիայի ծառայություններից: Նախորդ մրցաշրջանում վերջինս էական ներդրում է ունեցել «Ռեալ»-ի հաջողություններում:
Այնուամենայնիվ, իտալացի մասնագետի համար դժվար կլինի պահել արգենտինացուն իր թիմում: Անչելոտին ստիպված կլինի պայքարել երկու ուղղություններով` ընդդեմ ֆուտբոլիստի ցանկության և ակումբի` գումար վաստակելու մտադրության: