Գիտնականները փորձի ընթացքում պարզել են, որ կրոնը զգալիորեն ազդում է երեխաների՝ տեղեկատվության ընկալման վրա:
5-6 տարեկան երեխաներին առաջարկել են անցնել մի քանի թեստ, հայտնում է Informing-ը: Նրանց բաժանել են մի քանի խմբի՝ այն բանին համապատասխան, թե որտեղ են նրանք սովորում՝ կրոնակա՞ն, թե՞ սովորական դպրոցում, այցելո՞ւմ են արդյոք եկեղեցի, թե՞ ոչ:
Երեխաներին առաջարկել են գնահատել ռեալիստական, ֆանտաստիկ կամ աստվածաշնչյան սյուժեներով պատմությունների արժանահավատությունը:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ բոլոր երեխաները հավատացել են իրական պատմություններին, սակայն հավատացյալ երեխաները աստվածաշնչյան սյուժեները ընկալել են որպես իրական և իրենց դատողություններում հենվել են Աստվածաշնչի վրա այն դեպքում, երբ սովորական դպրոցների երեխաներն ու եկեղեցի չհաճախողները դրանք հորինվածք են համարել. օրինակ՝ Նոյի մասին սյուժեն: