Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը ցանկանում է շարունակել ելույթները լոնդոնյան ակումբում` պայքարելով թիմի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար:
«Ինձ քիչ է հետաքրքում այն, որ այժմ «Չելսի»-ի կազմում երկու հզոր դարպասապահ կլինի: Հակառակը, դա ինձ ուժ է տալիս և ավելի մոտիվացնում: Հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար պետք է միշտ պայքարել` ցուցադրելով բարձրակարգ խաղ:
Բացի այն, որ մեր թիմում այժմ հանդես է գալու Տիբո Կուրտուան, «Չելսի»-ում է նաև Մատեա Դելաչը, ով նույնպես կփորձի ապացուցել, որ չի զիջում մեզ»,- Sky Sports-ը մեջբերում է չեխ դարպասապահի խոսքերը: