Wednesday, 24 04 2024
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

Ինչի՞ց է խեղդվում Հայաստանը

Նախօրեին Ծաղկաձորում «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառման եզրափակիչ հանդիսավոր արարողությանը ներկա էին Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, ովքեր նստած էին կողք կողքի:

Շատերն այդ ամենից եզրակացություն կատարեցին, թե Սարգսյանի ու Ծառուկյանի միջև ոչ մի հակասություն էլ չկա, և Ծառուկյանը չի կարող դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ: Սա ներիշխանական փոխհարաբերությունների փոքր-ինչ մակերեսային ընկալում է: Եթե Ծառուկյանն ու Սարգսյանը, կամ Սարգսյանն ու Քոչարյանը, կամ Վլադիմի Գասպարյանն ու Հովիկ Աբրահամյանը միմյանց հետ կողք կողքի մասնակցում են հանդիսավոր կամ աշխատանքային միջոցառումների, անգամ հարսանիքների, քեֆերի, կնունքների ու ծնունդների, դա ամենևին նրանց փոխհարաբերությունների ցուցիչ չէ և այդպիսին չի էլ եղել երբեք:

Ինտրիգների, պալատական խարդավանքների և պալատական տրամաբանությամբ գործող իշխանական համակարգերում համատեղ մասնակցություններն ու քեֆ-ուրախությունները ամենևին չեն վկայում փոխհարաբերությունների հայելային հարթության մասին: Հակառակը` այդ ամենը հաճախ էլ ավելի ներքին լարում է կուտակում, երբ միմյանց հետ հակասությունների մեջ գտնվող երկու անձինք չեն կարողանում տանել միմյանց, երբ ստիպված են լինում գործի, արարողակարգի, իրերի բերումով մի քանի ժամ անցկացնել կողք կողքի և երբեմն էլ ժպտալ իրար:

Հետևաբար համատեղ մասնակցությունները չեն կարող լինել փոխհարաբերությունների ցուցիչ, ու հանրությանն արժե դուրս գալ այդ դիտարկումների մեկնակետից և իրավիճակը ենթարկել առավել խորը դիտարկման` այն ավելի լավ պատկերացնելու և սեփական անելիքը ավելի օպտիմալ մշակելու համար: Փոխհարաբերությունների բնութագրման առավել ճշգրիտ տարբերակ է ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի մոտ երկու տարի առաջ արած այն հայտարարությունը, թե «Բարգավաճ Հայաստան»-ում կան շատ կապիտալ կուտակած մարդիկ, և այդ հանգամանքը նրանց թույլ չի տա դուրս գալ Սերժ Սարգսյանի կամ իշխանության դեմ:

Իսկապես, խնդիրը կապիտալն է, բիզնեսը, դրա պաշտպանությունը, ինչով էլ առաջնորդվում են հայաստանյան քաղաքականության մեջ մտած սուբյեկտների գերակշիռ մասը, որոնք քաղաքականությունը վերածել են բիզնեսի, իսկ բիզնեսը՝ քաղաքականության: Բայց Վարդան Բոստանջյանը ավելի մոտ լինելով իրականությանը` մասամբ է ճիշտ:

Բանն այն է, որ կապիտալի խնդիրն էլ հենց կարող է «Բարգավաճ Հայաստան»-ին և նրանով միջնորդավորված այլ գործիչների հանել Սերժ Սարգսյանի կամ տվյալ ժամանակահատվածում իշխանության կենտրոն հանդիսացող անձի կամ ուժի դեմ: Գագիկ Ծառուկյանի խնդիրը հենց կապիտալն է, ու քանի որ Հայաստանում կապիտալի պաշտպանության համար պետք է իշխանություն, Ծառուկյանը, ըստ այդմ էլ, փորձում է պահել իր տեղն իշխանության մեջ: Եվ այդ առումով նա հակասություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, որովհետև Սարգսյանը նախ` ամբողջությամբ այդ իշխանության տերը չէ, հետևաբար չի կարող բավարարել Ծառուկյանի հավակնությունները: Եվ այդ առումով էլ տվյալ հավակնությունները լինելով միանգամայն բնական Ծառուկյանի կապիտալիստական կարգավիճակի տեսանկյունից, Սերժ Սարգսյանի իշխանական դե ֆակտո կարգավիճակի տեսանկյունից դառնում են լուրջ մարտահրավեր: Այստեղ էլ ծագում են նրանց հակասությունները:

Ի դեպ, այդ հակասությունների ծագման հարցում որևէ երրորդ քաղաքական ուժ վաստակ չունի, ինչպես որոշ ուժեր փորձում են ներկայացնել հանրությանը` չունենալով ներկայացնելու այլ վաստակ և ընդամենը փորձելով քարոզչական մանիպուլյացիայի ենթարկել իշխանության ներքին հակասությունը: Միևնույն ժամանակ, ունենալով գրեթե բնական հիմքով այդ հակասությունը, Ծառուկյանն, իհարկե, միայն ծայրահեղ դեպքում կհանդգնի դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ՝ եթե վերջինս ուղղակի գնա Ծառուկյանին «միանվագ» ոչնչացնելու քայլին: Այդ դեպքում Ծառուկյանը չունենալով կորցնելու բան` կգնա ռադիկալ որոշումների: Բայց, երևի թե, նաև հենց այդ պատճառով է, որ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին Ծառուկյանի հանդեպ չի գնում կտրուկ քայլերի: Այլ կերպ ասած` մենք ականատես ենք ներիշխանական «մուկնուկատու»-ի, որը, սակայն, չի կարող երկար շարունակվել, քանի որ խոշոր հաշվով Հայաստանի իշխանական համակարգը անկախությունից ի վեր հենց այդ խաղն է խաղում, ու ներկայումս ամեն ինչ առավել քան ակնառու և սուր է, որովհետև խաղը մոտեցել է եզրափակչին, և չափազանց նեղացել է խաղացողների շրջանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում