Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն գոհ է, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը որոշել է շարունակել աշխատանքը զբաղեցրած պաշտոնում: Ռումենիգեն նշել է, որ այդ մասնագետը շատ կարևոր նշանակություն ունի ազգային թիմի համար:
«Կարևոր է, որ Լյովը մնում է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այժմ մարզչի առջև հետաքրքրիր խնդիր է դրված: Նա պետք է թիմում ձևաորի ֆուտբոլիստների հաջորդ սերունդը:
Ընդ որում, բնականաբար, Լյովի համար դժվար կլինի թիմի վաստակաշատ ֆուտբոլիստներից որևէ մեկին ասել, որ նրան պետք է փոխարինեն»,- Sport-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը: