Բրազիլացի կիսապաշտպան Կական, ով «Միլան»-ից «Օրլանդո Սիթի» է տեղափոխվել, իսկ այնուհետև վարձավճարով` «Սան Պաուլու», առաջին հանդիպումն է անցկացրել ակումբի կազմում: Ֆուտբոլիստը հայրենիքում հանդես կգա մինչև MLS-ի մրցաշրջանի մեկնարկը:
«Սան Պաուլու»-ի կազմում անցկացրած առաջին իսկ հանդիպմանը Կական գոլի հեղինակ է դարձել: Այդ գոլը, սակայն, չի փրկել «Սան Պաուլու»-ին, որը 1:2 հաշվով պարտվել է «Գոյաս»-ին: