Malaysia Airlines ավիափոխադրողը լուրջ ֆինանսական կորուստների է բախվել՝ կապված Դոնեցկի մոտ Boeing 777 ինքնաթիռի անկման (չվերթը՝ MH17) և Հնդկական օվկիանոսում Boeing 777-ի անհետացման (չվերթը՝ MH370) հետ:
Այս մասին հայտնել է Endau Analytics ընկերության վերլուծաբան Յուսուֆ Շուկորը, հայտնում է ֆրանսիական RTL ռադիոկայանը:
Շուկորի գնահատմամբ՝ ներկայումս Malaysia Airlines-ը կորցնում է օրական 1-2 մլն դոլար:
Եթե առկա իրավիճակը պահպանվի, ընկերությունը կկարողանա գոյատևել 6 ամսից ոչ ավելի, հայտնում է վերլուծաբանը:
Malaysia Airlines-ը ֆինանսական խնդիրներ ուներ դեռ մինչև մարտին MH370 չվերթի անհետացումը: Ընկերության բաժնետոմսերը կայուն էժանանում են արդեն 3 տարի: