Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը ներողություն է խնդրել Դորտմունդի «Բորուսիա»-ից` ակումբի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելու համար:
Շվայնշտայգերը տոնել է Գերմանիայի հավաքականի հաղթանակն աշխարհի առաջնությանը` երգելով «Բորուսիա»-ի մասին մի երգ, որտեղ վիրավորական խոսքեր են հասցեագրված դորտմունդցիներին:
«Ներողություն եմ խնդրում «Բորուսիա»-ի երկրպագուներից, ֆուտբոլիստներից և մարզիչներից: Ես հիանալի հարաբերություններ ունեմ դորտմունդյան ակումբի բոլոր ֆուտբոլիստների հետ, հատկապես` Քևին Գրոսկրոյցի»,- Goal-ը մեջբերում է Շվայնշտայգերի խոսքերը: