Ավստրալիայի ոստիկանությունը ներքին հետաքննություն է սկսել բրիտանցի երգչուհի Լիլի Ալենի հետ կապված դեպքի գործով այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են իբր ձերբակալված Ալենի լուսանկարները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հրապարակված լուսանկարներում Ալենը ծնկաչոք է, ձեռնաշղթաներով:
Երգչուհին, իբր, իրեն օդանավակայան ուղեկցող ոստիկանության սպաներից մեկին խնդրել է այդպիսի լուսանկար անել կատակի համար: Հետո նա լուսանկարը տեղադրել է իր Twitter-յան էջում:
Ավստրալիայի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ սպան խախտել է ստանդարտ արձանագրությունը՝ համաձայնելով մասնակցել Ալենի կատակին: