International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում հունական «Օլիմպիակոս»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, նվազագույն հաշվով պարտվել է իտալական «Միլան»-ին:
Գևորգ Ղազարյանն «Օլիմպիակոս»-ի մեկնարկային կազմում էր և խաղացել է 64 րոպե։ Հանդիպման 50-րդ րոպեին 26-ամյա ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպել է հորիզոնական դարպասաձողին։ Չիկագոյում կայացած հանդիպման միակ գոլը 5-րդ րոպեին հեղինակել է Ռահիմ Ստերլինգը:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են «Մանչեսթեր Սիթի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Օլիմպիակոս»-ը, «Լիվերպուլ»-ը, «Միլան»-ը, «Ինտեր»-ը, «Ռեալ»-ն ու «Ռոմա»-ն: