Մեքսիկայում ձերբակալվել է ավելի քան 30 ոստիկան՝ հանցավոր խմբեր կազմակերպելու և գործընկերներին սպանելու կասկածանքով: Այս մասին գրում է Associated Press-ը:
Ձերբակալվածների թվում են Տարիմբարո քաղաքի հասարակական անվտանգության նախկին ղեկավարը, ոստիկանապետը և նրա 18 ենթակաները:
Հետաքննությունը կարծում է, որ նրանք կարող են մասնակից լինել 3 մարդու սպանությանը, ովքեր Տարիմբարոյի ուժային գերատեսչությունում զբաղեցրել են բարձր պաշտոններ: