Տրիպոլիում բռնկվել է ուժեղ հրդեհ. հրթիռն ընկել է 6 մլն լիտրանոց նավթի պահեստի վրա: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Լիբիական National Oil Group ընկերությունում նշում են, որ հնարավոր են նաև ավելի լայնամասշտաբ պայթյուններ, քանի որ հարևան պահեստներում կա մոտ 90 մլն լիտր նավթ և գազ:
Ձեռնարկության բոլոր աշխատակիցներն արդեն լքել են տարածքը: Լիբիական իշխանությունները պայթյունի սպառնալիքի պատճառով հայտարարել մարդկանց տարհանում, ովքեր ապրում են նավթի պահեստներից 5 կմ շառավղով հեռավորությամբ: