Wednesday, 24 04 2024
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Կենդանի» զարդերի համաշխարհային պրեմիերան գյումրիում. «Լույս» հիմնադրամ

Լիվինգ արտի` «կենդանի» արվեստի միջոցով արվեստի և տեխնոլոգիաների նոր, հզոր տնտեսության ստեղծում Հայաստանում

«Լույս» հիմնադրամն առաջին քայլերն է նախաձեռնել` նոր տեխնոլոգիաների միջոցով Գյումրու մշակութային խորարմատ ավանդույթները մերօրյա ժամանակակից տնտեսության վերափոխելու համար: Արհեստական ինտելեկտի միջոցով տեխնոլոգիաները ծրագրավորող այս նոր ոլորտը կոչվում է լիվինգ արտ. այն հայտնի է նաև որպես լիվինգ դիզայն կամ պատասխանատու միջավայր: Ներդրված ալգորիթմերն իրերին թույլ են տալիս ճանաչել և փոխազդել շրջապատող միջավայրի հետ՝ կախված դիտողի շարժումից, դիմախաղից, դիտման կետից և այլն: Լիվինգ արտի ճյուղավորում համարվող «կենդանի» զարդերըներկայացնում են դեկորատիվ կիրառական արվեստի նոր ոլորտ, որը համատեղում է տարբեր բնագավառների հմտություններ` զարդապատրաստման, նախագծման, ինչպես նաև միկրոէլեկտրոնիկայի և բարձր տեխնոլոգիաների:

«Կենդանի» զարդերի ստեղծման վերաբերյալ «Լույսի» նախագիծը կյանքի է կոչվում Գյումրիում

Գյումրեցի մի շարք արվեստագետներ, ոսկերիչներ, եռաչափ մոդելավորողներ, ծրագրավորողներ ու տեխնոլոգիայի մասնագետներ միավորվեցին` ստեղծելու «կենդանի» զարդերի հետևյալ հինգ նախատիպերը. «Թեթևության քաշը»` պարուհու տեսքով պատրաստված ականջօղեր,«Քարի շունչը»` սովորական քարերից պատրաստված մանյակ, մեջտեղում` կախազարդ,«Ներդաշնակություն»` քառակուսի մեծ կախազարդ` բաղկացած արծաթից, ապակուց և նրբաթաղանթ անցարկիչովէկրանից(TFT), «Հոգիների հանդիպում»` լաբիրինթոսաձևապարանջան` քաղաքի փողոցները պատկերող նախշերով,«Թռիչքի թևով»` դեղին պղնձից պատրաստվածմեծ, ասիմետրիկ մանյակ: Կախված շրջապատող միջավայրից` յուրաքանչյուր նախատիպ փոխազդում է տարբեր կերպ` շարժումով, ձայն կամ լույսարձակելով: Գործողության մեջ գտնվող«կենդանի» զարդերը կարող եք տեսնել հետևյալ հղումով:

Ռեսուրսների քարտեզագրում` համագործակցությունը խթանելու նպատակով

«Լույս» հիմնադրամը տեղի ռեսուրսների հիմնավոր գնահատում է իրականացրել ևԳյումրիում համախմբել դրսի անհրաժեշտ այն ռեսուրսները` ապահովելու համար նախագծի իրականացումըն և շարունակական զարգացումը: Գյումրին լիվինգ արտի կենտրոն դարձնելու իր տեսլականն իրականացնելով` «Լույսն» այժմ աշխատում է նոր կայք ստեղծելու ուղղությամբ. այն արվետագետների և ծրագրավորողների համար առցանց հարթակ է լինելու, որտեղ վերջիններս կհամագործակցեն` լայնազանգված և անհատական սպառման համար նախատեսված հաղորդակցական գործիքներ նախագծելու համար: Սա իր տեսակի մեջ առաջին հարթակը կլինի Հայաստանում, որը կմիավորի տարբեր ոլորտների արվեստագետներին և մասնագետներին` լիվինգ արտի շարժում ստեղծելու նպատակով:

Արվեստագետների և տեխնոլոգիայի ոլորտի մասնագետների հավաքագրում` նոր շարժմանը մասնակցելու և համագործակցային արժեքավոր կապեր ստեղծելու համար
«Լույս» հիմնադրամը համագործակցում է Լիվինգ արտի և «Լիվինգ-արտ-լաբս»-ի պրոդյուսեր, հետազոտող և հեղինակ Ֆլորան Ազիոսմանովի հետ,ում աշխատանքները մեծապես նպաստում են լիվինգ արտի զարգացմանը: Ֆ. Ազիոսմանովը և «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրենԺաքլին Կարաասլանյաննաշխատել են միասին Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի Մեդիա լաբ-ում` նորագույն տեխնոլոգիաների ստեղծման նախագծերի շրջանակում: «Լույս» հիմնադրամը հրավիրել է Ֆ. Ազիոսմանովին` «կենդանի» զարդերի նախագիծն իրականացնելու և այս նոր արդյունաբերությունը արվեստասեր ու պատմությամբ հարուստ Գյումրիում սկզբնավորելու: Հունիսին «Լույսի» թիմը և պարոն Ազիոսմանովը Գյումրիում հանդիպեցին ոլորտի ներկայացուցիչների հետ` տեխնոլոգիապես գրագետ այս քաղաքում նոր արդյունաբերությունը տարածելու: Թիմը հանդիպում ունեցավ տեխնոլոգիայի ոլորտի ստեղծամիտ ներկայացուցիչների և արվեստագետների հետ, ովքեր մասնագիտացած են տարբեր ճյուղերում` զարդաստեղծում, հագուստի նախագծում, կարպետագործություն, նկարչություն, խեցեգործություն, պատկերազարդում, գրաֆիկական արվեստ, վեբ նախագծում, ծրագրավորում, ինժեներիա և ռոբոտաշինություն:«Լույսի» թիմը և Ֆ. Ազիոսմանովն այցելեցին արվեստագետների արհեստանոցներ` ծանոթանալու նրանց գործերին, անհատապես շփվելու նրանց հետ և տաղանդավոր ստեղծագործողներին լիվինգ արտի վերաբերյալ առաջիկա վարպետության դասերում ընդգրկելու: Տաղանդավոր ստեղծագործողներից բացի, «Լույսի» թիմը հանդիպեց նաև արվեստի և տեխնոլոգիաների ոլորտի կարևոր շահառուների հետ:

Լիվինգ արտի վարպետության դասերի կանոնավոր կազմակերպում Գյումրիում

Նախաձեռնող թիմն ընտրել է տաղանդավոր տասնյոթ մասնագետների`հինգարվեստագետների, հինգ ոսկերիչների, տեխնոլոգիայի հինգ մասնագետների և երկու եռաչափ մոդելավորողների` մասնակցելու առաջին վարպետության դասերին, որոնք տեղի են ունեցել ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի շենքում հուլիսի 11-ից 20-ը: Վարպետության դասերի առաջին շարքի մեկնարկն ազդարարելու համար Ֆլորանին է միացել հայտնի բեմադրիչ, դեկորատոր և տեսողական արվեստագետ Պոլ Օլորին` մասնակիցներին ներկայացնելու «կենդանի» զարդերի պատրաստման հայեցակարգը:Տասնօրյա համագործակցային աշխատանքի արդյունքում արվեստագետները և տեխնոլոգիայի մասնագետներն ստեղծեցին «կենդանի» զարդերի նախատիպեր:«Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում «Լույսի» կրթաթոշակառուներն աջակցեցին վարպետության դասընթացի անցկացմանը` կիրառելով լուսանկարչության, տեսագրման և թարգմանության իրենց հմտությունները:

«Լույս» հիմնադրամը Գյումրիում ներկայացնում է «կենդանի» զարդերի նախատիպերը

Հուլիսի 20-ին թիմերը հավաքվեցին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում` «կենդանի» զարդերի նախատիպերը ներկայացնելու ժյուրիին, որի անդամն էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, այլ դիվանագիտական առաքելությունների և տեղի համայնքի ներկայացուցիչներ:«Կենդանի» զարդերը շշմեցուցիչ տպավորություն թողեցին բոլոր ներկաների վրա. միջոցառումն անասելի հաջողություն ունեցավ: Լիվինգ դիզայնի, վարպետության դասընթացի մասնակիցների և զարդերի նախատիպերի վերաբերյալ մանրամասներ կարող եք կարդալ այստեղ:

Գյումրիում լիվինգ արտի կայուն զարգացումն ապահովող հաջորդ քայլերը

Մեկ տարվա ընթացքում թիմը նախատեսում է վարպետության կանոնավոր դասեր կազմակերպել ու վերապատրաստել մասնագետների, ովքեր արդյունաբերությունը զարգացնելու համար ապրանքներ կստեղծեն: Վարպետության դասերի նախկին մասնակիցները կվերապատրաստվեն` հաջորդ սեմինարները վարելու համար, ինչը կապահովի նախագծի շարունակականությունը: Երկարաժամկետ հեռանկարում թիմը նախատեսում է Գյումրիում լիվինգ արտի /լիվինգ դիզայնի` Ֆրանսիայի հետ կապված դպրոց հիմնել:

Հիմնվելով վարպետության դասընթացի արդյունքների վրա` թիմը կաշխատի համագործակցային կապերի հաստատման ուղղությամբ` ապրանքները տեղի և միջազգային շուկաներում ներկայացնելու համար:

Լիվինգ արտի շարժումն ունակ է խթանելու Գյումրու տնտեսական զարգացումը

Թվանշանային այս նոր արդյունաբերությունը սրընթաց արագությամբ գրավում է աշխարհը, և ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է առաջանում ընկալելու գիտելիքն ու տեղեկատվությունը նոր` պատասխանատու եղանակով: Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրին ունի լիվինգ արտ արդյունաբերության խթանմանն անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ. քաղաքում մեծ թիվ են կազմում արվեստագետները և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները, ովքեր ունակ են զարգացնելու այս նորարարականտնտեսությունը և պատրաստակամ` համագործակցելու միմյանց հետ:

Լիվինգ արտի շնորհիվ Գյումրին կարող է համաշխարհային շուկայի համար այս ոլորտի ապրանքարտադրության առաջատար կենտրոն դառնալ: Համայնքի համաստեղծագործական ներուժն օգտագործելով` Գյումրին կարող է առաջընթաց ապրել, մեծապես նպաստել իր տնտեսական զարգացմանը և, ի վերջո, դառնալ Անդրկովկասի տնտեսական նոր մայրաքաղաք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում