Վրաստանի դատախազությունն առաջիկայում կարող է մեղադրանքներ ներկայացնել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ մեկ կամ մի քանի քրեական գործերով: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Վրաստանի դատախազությունն առաջիկայում նախկին նախագահ Սաակաշվիլիի դեմ կարող է առաջադրել 9 քրեական գործերից մեկ կամ մի քանի մեղադրանքներ, որոնցում նա դեռևս հանդես է գալիս որպես վկա»,- ասվում է հաղորդագրությունում:
Սաակաշվիլիին կարող են մեղադրել բյուջեի միջոցները մսխելու, պետական սեփականության վաճառքի, ռեյդեր կազմակերպելու, ինչպես նաև միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի Caru բանկն արհեստականորեն սնանկացնելու փորձի մեջ: Նա նաև կարող է մեղադրվել բարձրաստիճան ոստիկաններին, դատախազության կարծիքով՝ անհիմն ներում շնորհելու, ինչպես նաև նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները կեղծելու մեջ: