Իրաքյան Քրդստանից Տեխաս նահանգի Գալվեսթոն նավահանգիստ է ժամանել առաջին նավթային լցանավը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նավթամթերքի այդ բեռն առաջինն է, որ ուղարկվել է անմիջապես քրդերի կողմից: Դա անհարմար հարցեր է դնում Վաշինգտոնի առջև՝ միասնական Իրաքի հարցում հակվածության վերաբերյալ:
Մատակարարումն ըստ ամենայնի կզայրացնի Բաղդադի շիայական կառավարությանը, որը քրդերի կողմից նավթի ինքնուրույն արտահանումը համեմատում է մաքսանենգության հետ:
Դեռևս հայտնի չէ, թե այնտեղից բեռն ուր կուղևորվի և ով կգնի այն: