Boredpanda.com-ը ներկայացրել է հետաքրքիր ֆոտոշարք, որի հերոսները մորթու յուրօրինակ պատկերներ ունեցող կենդանիներն են:
Կենդանիների մորթու վրա տեղ գտնող տարբերանշանները հազվագյուտ են՝ պայմանավորված գենետիկայով:
Հետաքրքիր են հատկապես կրծքավանդակի մորթու վրա սրտաձև նշան ունեցող պինգվինը, հաստ հոնքով շունը, մեջքին կատվի պատկեր կրող կատուն, ճակատից քիթ ընկած հատվածում հարցական նշան ունեցող հորթը, բեղավոր կատուն, գոգնոցավոր արջը, ճակատին սրտաձև նշան կրող ձին և այլն: