Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Հասարակությունն է որոշում` ինչպիսի ամառ լինի Հայաստանում

Ամառային արդի քաղաքական զարգացումների կանխատեսումները վաղուց ի վեր Հայաստանում դարձել է շատերի ամենանախընտրելի զբաղմունքը, նույնիսկ նրանց համար, ովքեր քաղաքականությամբ չեն էլ հետաքրքրվում: Այդ կանխատեսումներն էլ ինքնին աչքի չեն ընկնում յուրօրինակությամբ. Հայաստանում սովորաբար կանխատեսում են թեժ կամ անհետաքրքիր ամառ: Այդքանով ամեն ինչ ավարտվում է: Քաղաքական կամ քաղաքագիտական մտածողության այդ կարծրատիպը իշխում է արդեն մի քանի տարի: Ցավալին այն է, որ կարծես թե չկա այդ կարծրատիպը փոխելու մտադրություն և ցանկություն:

Բանն այն է, որ գունագեղ մակդիրներով բնորոշելով կամ կանխատեսելով որևէ քաղաքական ամառ` իրականում պարզապես կատարվում է այդ քաղաքական ամառը խնդիրների բուն էությունից շեղելու և հասարակության մոտ քաղաքական սպասումները խեղելու փորձ: Քաղաքականություն երևույթը իրականում դուրս է ամեն տեսակ մակդիրներից ու ենթակա չէ թեժ, հում, միապաղաղ կամ որևէ այլ մակդիրով բնորոշվելու: Քաղաքականությունը մակդիրավորելու փորձը ոչ այլ ինչ է, քան քաղաքականության հանդեպ հանրային հետաքրքրությունը սպանելու փորձ:

Բանն այն է, որ բնորոշելով կանխատեսվող ամառները` այդ բնորոշումների հեղինակները, որոնք, որպես կանոն, ներկայացնում են իշխանական կամ իշխանամերձ ճամբարներ, երբեք չեն մանրամասնում իրենց բնորոշումների բուն էությունը, իմաստը: Այսինքն` հայ հասարակությունը բազմիցս լսելով քաղաքական թեժ ամառների մասին, երբեք էլ չի ստացել պատասխանն այն հարցի, թե ի՞նչ է թեժ ամառն ընդհանրապես: Խնդիրն այն է, որ այդ հարցը պատասխան չունի:

Քաղաքականությունը մի իրողություն է, որը նման է այսբերգի, և որքան մեծ է նրա տեսանելի մասը, այդքան և ավելի մեծ կարող է լինել անտեսանելին, ստորջրյան, որը, որպես կանոն, ունենում է ավելի վճռորոշ նշանակություն և ազդեցություն նավերի վրա: Հետևաբար, քաղաքական ամառ կանխատեսումներ անելիս պետք չէ ավելորդ բնորոշումներով ու մակդիրներով արհեստականացնել իրավիճակը, հասարակությանը ներշնչել արհեստական սպասումներ, որոնք կարող են հանգեցնել բնական հիասթափության: ամառը Հայաստանում քաղաքական իմաստով լինելու է այնպիսին, ինչպիսի պահանջարկ որ կձևավորի հասարակությունը:

Հասարակությունն է ամռան տերը, ոչ թե քաղաքական «հիդրոօդերևութաբանները», որոնց միակ առաքելությունը հանրային հիասթափության հիմքեր ապահովելն է, իշխանության համար ապաքաղաքական ամառ երաշխավորելու նպատակով: Հասարակությունն ինքն է որոշելու, թե ինչպիսի ամառ է լինելու Հայաստանում: Սա ամենևին չի նշանակում, որ հասարակությունը պետք է որոշի և այդ որոշումն իրականացնի փողոցներում: Ամենևին:

Պարզապես հասարակության տրամադրությունը, որ ձևավորվում է պահանջմունքներից, թելադրելու է քաղաքական խաղացողների համապատասխան վարքագիծ, որն էլ պայմանավորելու է քաղաքական գործընթացների վեկտորը: Այսինքն` հասարակությունը ոչ թե պետք է սպասի տեսնելու համար` կլինի՞, արդյոք, իր ուզածը, այլ պետք է պարզապես ուզի, ուզի ինչ-որ բան, որ ինչ-որ բան տեղի ունենա, տեղաշարժվի, թեժանա կամ հանդարտվի, առաջ գնա: Հակառակ պարագայում հանրությունը նմանվում է այն աղջկան, որը սեփական հմայքի ազդեցությունն ուժեղացնելու մասին մտածելու փոխարեն, ամեն ամառ գնում է բախտագուշակներին հարստացնելու:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում