ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում Մոսկվային կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինա: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Պետքարտուղարը կոչ է արել դադարեցնել ծանր սպառազինության, հրթիռների և հրետանու մատակարարումները Ռուսաստանից Ուկրաինա»,- ասվում է հաղորդագրությունում:
Պետդեպի փոխանցմամբ՝ Քերին չի ընդունել պատասխանը, թե Ռուսաստանը զենք չի փոխանցում Ուկրաինայի արևելքում կռվող անջատողականներին:
Կողմերը համաձայնել են, որ չնայած մոտեցումների տարբերությանը՝ կարևոր է հասնել անհապաղ հրադադարի և կողմերի միջև բանակցությունների մեկնարկի՝ համապատասխան ժնևյան պայմանավորվածությունների: