Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչներ 24-ամյա Էմմա Մարգարյանի վարած Opel մակնիշի 34 ND 605 համարանիշի և 34-ամյա Ելենա Ռուստանովայի վարած Nissan մակնիշի 34 PS 809 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ Արմավիր քաղաքի բնակիչներ 58-ամյա Ռիմա Խաչատրյանը, 24-ամյա Լուսաբեր Սարգսյանը և Nissan-ի ուղևոր Արմավիր քաղաքի բնակիչ 7-ամյա Աննա Ռուսանովան տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: