Կալիֆոռնիայի Վենիս լողափում կայծակի հարվածից մահացել է 1, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել 12 մարդ: Այս մասին հայտնել է Լոս Անջելեսի հրշեջ դեպարտամենտը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
20-ամյա տղամարդու մահը հաստատել է Լոս Անջելեսի շրջանի դատաքննիչի գրասենյակը: Բոլոր տուժածներին ուղարկել են հիվանդանոցներ:
Տեղի ունեցածի ականատեսները հաստատում են, որ մի քանի տասնյակ փայլատակումներ են տեսել ոչ միայն լողափի, այլև Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի գլխավերևում: Փրկարարները տեղում ստիպված են եղել զբաղվել մարդկանց գիտակցության բերելով: