Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային դաշինքի նախաձեռնությամբ Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն անցկացվում է հուլիսի 28-ին՝ Նոբելյան մրցանակակիր, բժիշկ Սամուել Բլումբերգի ծննդյան օրը: Հենց նա 1967-ին բացահայտեց հեպատիտ B-ի վիրուսը: Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրը առաջին անգամ նշվել է 2008-ին՝ գրում է Ria Novosti-ն:
Հեպատիտը վարակիչ հիվանդություն է, որը ախտահարում է լյարդը և կարող է հանգեցնել լյարդի ցիրոզի ու մահվան: Հիվանդությունը բուժելի է, սակայն կիրառվող դեղորայքն ազդում է ոչ բոլորի վրա և առաջացնում է կողմնակի հետևանքներ: