ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավաքվում է արտակարգ հանդիպման՝ նվիրված Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հանդիպումը նշանակված է տեղի ժամանակով կեսգիշերին (Երևանի ժամանակով՝ 08.00-ին):
ԱԽ անդամ-երկրները, ինչպես սպասվում է, հավանություն կտան հայտարարությանը՝ կրակի անհապաղ դադարեցման կոչով:
Կիրակի Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը շարունակել են փոխադարձ հարձակումները՝ միմյանց մեղադրելով ժամանակավոր հրադադարի խախտման մեջ: