Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Քիտ Վազը դատապարտել է աշխարհի նախկին առաջին թենիսիստուհի ռուսաստանցի Մարիա Շարապովային անառողջ կենսակերպի քարոզման համար, քանի որ նա կոնֆետներ է արտադրում Sugarpova բրենդի ներքո։
«Շարապովային պատկանող ապրանքանիշը խրախուսում է շաքարի չափազանց շատ օգտագործումը։ Մարզիկներին չի կարելի անառողջ կենսակերպ գովազդել»,- խորհրդարանականի խոսքերն է հաղորդում The Guardian-ը։