Գիտնականները նշել են այն ըմպելիքները, որոնց մշտական օգտագործումը նպաստում է ընկճախտի զարգանալուն։
Այդ ցուցակում առաջին տեղը զբաղեցրել են դիետիկ ըմպելիքները։ Դրանց հաջորդում են ներկանյութեր, անուշահոտություններ ու քաղցրացնող նյութեր պարունակող գազավորված ըմպելիքներն ու մրգային հյութերը, որոնք հոգեկան հիվանդության ռիսկը բարձրացնում են 30-38 տոկոսով։ Առանձնապես մեծ վտանգի են ենթակա նրանք, ովքեր նշված ըմպելիքները խմում են ալյումինե բանկաներից։
Իսկ ահա, ընկճախտի ազդակների նվազեցմանը նպաստում են սուճը և թեյը, եթե դրանց չավելացվի արհեստական քաղցրացնող նյութ, հաղորդում է myjane.ru–ն։