Լեհաստանի բնակչուհի Բյանկա Զալևսկայան, որն աշխատում էր ուկրաինական Espreso.TV-ում, Ուկրաինայի արևելքում հրաձգության հետևանքով վիրավորվել է, հաղորդում է հեռուստաալիքի կայքը:
«Այժմ նրան լավ հիվանդանոց ենք տեղափոխում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացվում է, Մայդանի իրադարձությունների մասին Բյանկայի ռեպորտաժները Լեհաստանում շատ հայտնի են: Դրանից բացի՝ նա «Լեհաստանի ուկրաինացիներին օգնություն է կազմակերպել»: