Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Աղվերանում ծանոթացավ Տրոմսյոյի օլիմպիադային պատրաստվող Հայաստանի տղամարդկանց 7 կանանց հավաքականների մարզումների ընթացքին:
Մարզիչներ Արշակ Պետրոսյանը եւ Արթուր Չիբուխչյանը հրապարակեցին մեր թիմերի կազմերը` ըստ խաղատախտակների:
Տղամարդիկ – Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Տիգրան Քոթանջյան:
Կանայք – Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Գալոյան, Շուշաննա Սարգսյան: