Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Արմենն ու Անդոն Քիսոյի հետ «քնելու» փողը չտալու համար նրան թալանել ու բռնաբարել են

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Անդրանիկ Գասպարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

31-ամյա Անդրանիկ Գասպարյանի գործը քննվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Անդրանիկը գտնվել է հետախուզման մեջ, հայտնաբերվել ու ձերբակալվել է Մոսկվայում 2012 թվականի նոյեմբերի 14-ին: Հայաստան է տեղափոխվել 2013 թվականի հուլիսի 4 –ին:

Մեղսագրված արարքի կատարման ժամանակ Անդրանիկը 26 տարեկան է եղել: Հանցանքը, ըստ դատական ակտի, Անդրանիկը կատարել է իր բանակային ընկեր Արմեն Հայրապետյանի հետ: Վերջինս հանցագործությունից հետո ներկայացել է մեղայականով ու դատապարտվել է:

Անդրանիկն ու Արմենը 2000-2002 թվականներին միասին ծառայել են նույն զորամասում: Նրանք մտերմացել են, զորացրվելուց հետո էլ շարունակել են ընկերություն անել:

Ըստ դատական ակտի՝ 2008 թվականի հունվարի 29-ին, ժամը 23-ի սահմաններում Անդրանիկն ու Արմենը ժամանցի նպատակով գնացել են Հյուսիսային պողոտայում գործող «Ատլանտիկ» ակումբ: Խմել են 4-5-ական շիշ գարեջուր: Նույն ակումբում նրանք ծանոթացել են «Էքստազ» գիշերային ակումբի պարուհի, միաժամանակ մարմնավաճառությամբ զբաղվող Քրիստինեի հետ:

Երիտասարդները պարուհուն առաջարկել են ժամանցը շարունակել այլ վայրում: Քրիստինեն յուրաքանչյուրից պահանջել է 30 հազար դրամ:

Արդեն հունվարի 30-ին, գիշերվա ժամը 3-ն անց 30-ի սահմաններում այս եռյակը «Ատլանտիկ» ակումբից տաքսիով գնացել է Ազատամարտիկների փողոցում գործող «Էրեբունի» հյուրանոցային համալիր:

Սենյակ են վերցրել: Գարեջուր են պատվիրել, բայց գումար չունենալու պատճառով Արմենն ու Անդրանիկը որպես գրավ թողել են իրենց բջջային հեռախոսները:

Նրանք հյուրանոցային սենյակում սեռական հարաբերություն են ունեցել Քրիստինեի հետ: Վերջինս չգիտեր, որ երիտասարդների մոտ գումար չկա: Ննջասենյակից դուրս գալով՝ նա պահանջել է պայմանավորված գումարը:

Զգալով, որ տղաները կարող է չվճարեն, Քրիստինեն նրանց վախեցրել է, որ եթե չվճարեն, ինքը ոստիկանությունում կբողոքի՝ իբր նրանք իրեն բռնաբարել են:

Արմենն ու Անդրանիկը, ըստ դատական ակտի, հնարավոր են համարել, որ Քրիստինեն այդպես էլ կվարվի, եթե իրենք չվճարեն: Նրանք համաձայնության են եկել իրար հետ, որ Քրիստինեին տեղափոխեն այլ վայր ու նրա մոտ եղած զարդերը ավազակային հարձակմամբ հափշտակեն:

Դուրս են եկել հյուրանոցից, Քրիստինեին խաբել են, թե գնում են իրենց ծանոթի մոտ՝ գումար վերցնելու, աղջկան նստեցրել են հյուրանոցի մոտ կայանված պատահական տաքսին ու առևանգել են նրան՝ Մուշական թաղամասից տեղափոխելով «Էրեբունի» այգեգործական ընկերության ամառանոց տանող ճանապարհի չբնակեցված հատված:

Այդ վայրը հասնելով՝ Քրիստինեն նկատելիորեն անհանգստացել է:

Արմեն Հայրապետյանը Քրիստինեի հնարավոր դիմադրությունը կանխելու համար իր մոտ եղած դանակը մեքենայի մեջ պահել է Քրիստինեի մարմնի կողային հատվածում ու վարորդից աննկատ պահանջել է, որ աղջիկը չաղմկի:

Հասնելով ճանապարհի ձախ կողմում գտնվող բլուրների մոտ՝ Հայրապետյանը Քրիստինեին իջեցրել է մեքենայից:
Տաքսին հեռացել է:

Արմենն ու Անդրանիկը, ըստ դատական ակտի, Քրիստինեին տարել են դեպի բլուրը: Նրանք Քրիստինեի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել՝ դանակը պահել են աղջկա պարանոցի շրջանում ու ավազակային հարձակմամբ պահանջել են աղջկա մոտ եղած զարդերը՝ երկու ոսկե շղթաներն իրենց կախազարդերով, չորս մատանիները, թևնոցը՝ 325 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, ինչպես նաև 46 հազար դրամ արժողության «Սամսունգ» բջջային հեռախոսը:

Դրանից հետո Արմեն Հայրապետյանը դանակի սպառնալիքով Քրիստինեին ստիպել է հանել շորերը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը՝ բռնաբարել է:

Դատական ակտում այս պահից հանդես է գալիս ևս մեկ անձ՝ «գործով չպարզված», ով Արմեն Հայրապետյանի հետ դանակով առանձին դաժանությամբ Քրիստինեի կրծքավանդակին ու որովայնին 13 հարված հասցնելով՝ զրկել է նրան կյանքից:

Արմենն ու Անդրանիկը Քրիստինեի բաճկոնն ու տաբատը տեղավորել են «Էրեբունի» հյուրանոցից վերցրած պոլիէթիլենային տոպրակի մեջ, վերցրել են նաև Քրիստինեի ձեռքի պայուսակը, հափշտակված ոսկե զարդերն ու բջջային հեռախոսը, և ոտքով հեռացել են հանցագործության վայրից:

Ճանապարհին, դեպքի վայրից մոտ 150 մետր հեռավորության վրա նրանք ձորն են նետել Քրիստինեի պայուսակը, իսկ նրա հագուստներով տոպրակը թաքցրել են Վարդավառի այգում գտնվող կիսակառույց շինության նկուղում:

Առավոտյան Արմենն ու Անդրանիկը հանդիպել են Արմենի «բաջանաղին», խնդրել են օգնել, որ վաճառեն ոսկե զարդերը՝ ստելով, թե դրանք Անդրանիկի զարդերն են:

Բարեկամն օգնել է, նրանց տարել է Ոսկու շուկա, որտեղ նրա միջնորդությամբ զարդերը 300 դոլարով ու 2 հազար դրամով վաճառել են ոսկու առուվաճառքով զբաղվող Տիգրանին:

Չի վաճառվել միայն մի շղթան, որը Տիգրանը չի ցանկացել գնել՝ ասելով, թե այն ոսկեջրած է:

Անդրանիկը ստացված գումարից չորս հազար դրամը տվել է Արմենին, իսկ հարյուր դոլարը վճարել է «Էրեբունի» հյուրանոցում՝ նախորդ օրվա պարտքի դիմաց, և վերցրել է իր ու Արմենի՝ որպես գրավ թողնված բջջային հեռախոսները:

Ըստ դատական ակտի՝ մնացած գումարը և Քրիստինեի «Սամսունգ» մոդելի հեռախոսը Անդրանիկը պահել է իր մոտ:
Փետրվարի լույս 1-ի գիշերը Անդրանիկ Գասպարյանը նույն՝ «Էրեբունի» հյուրանոց է այցելել մարմնավաճառուհի Անահիտի հետ ու գումարի դիմաց թողել է սպանված Քրիստինեի «Սամսունգ» հեռախոսը:

Արմեն Հայրապետյանը դեռ 2008 թվականի նոյեմբերի 14-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության, մարդու առևանգման, ավազակային հարձակման ու բռնաբարության համար և վերջին հաշվով դատապարտվել է 15 տարի ազատազրկման:

Անհայտ անձի կողմից խմբի կազմում Քրիստինեին սպանելու վերաբերյալ գործի մասն անջատվել ու առանձնացվել է որպես առանձին վարույթ:

Անդրանիկ Գասպարյանը հետախուզման մեջ է եղել տևական ժամանակ:

Ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Գասպարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե «Ատլանտիկ» ակումբում Քրիստինեի հետ ծանոթանալով՝ հասկացել են, որ նա մարմնավաճառությամբ է զբաղվում:

Նրան տարել են «Էրեբունի» հյուրանոց, որտեղ իրեն ու Արմենին որպես մշտական այցելուների են ճանաչել:

Ինքն ու Արմենը երկուսով էին, աղջիկն էլ ընկերուհուն պիտի կանչեր:

Արմենի ու Քրիստինեի խոսակցությունից հասկացել է, որ նա 20-30 հազար դրամի դիմաց է պատրաստ սեռական հարաբերություն ունենալ: Բայց կոնկրետ իր հետ Քրիստինեն գումարային խոսակցություն չի վարել: Ինքն ու Արմենը նրան գումար չեն տվել:

Մինչև Քրիստինեի ընկերուհու գալը, Արմենը դուրս է եկել սենյակից, ու ինքը աղջկա համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Որոշ ժամանակ սպասել են, ընկերուհին չի եկել: Աղջիկը չի ցանկացել երկրորդ անգամ էլ սեռական հարաբերություն ունենալ:
Լուսադեմին որոշել են դուրս գալ հյուրանոցից:

Իր և Արմենի մոտ գումար չկար, իրենք իրենց բջջային հեռախոսները որպես գրավ թողել են հյուրանոցում:
Մուտքի մոտ նստել են պատահական տաքսի: Ինքն իջել է Էրեբունու թաղապետարանի մոտ, այնտեղից մինչև իրենց տուն 500 մետր էր ընդամենը:

Արմենն ու Քրիստինեն տաքսիով հեռացել են:

Ամբողջ երեկոյի ընթացքում իր հարաբերությունները Քրիստինեի հետ եղել են նորմալ: Նորմալ ձևով էլ իրենք բաժանվել են:
Առավոտյան Արմենը եկել է, հարցրել՝ ոսկու շուկայում ծանոթ ունի՞, թե չէ: Ինքը հարցրել է՝ ի՞նչ ապրանք կա: Արմենն ասել է, թե ճանապարհին կպատմի:

Նա ասել է, թե Քրիստինեին տուն չի ուղեկցել, չի հիշում, թե ինչ է արել նրան, նա ո՞ղջ է, թե՞ մեռած, բայց քանի որ ինքը պարտքեր ունի, ոսկեղենը պիտի շտապ վաճառի:

Ինքն ասել է, թե ոսկերիչ ծանոթ չունի:

Արմենը զանգել է քենու ամուսնուն, իրենք երեքով գնացել են նրա ծանոթ ոսկերիչի մոտ, որից հետո ինքն ու Արմենը վերադարձել են Թոխմախ:

Արմենն իրեն է տվել ինչ-որ բջջային հեռախոս՝ ասելով, թե այն իրեն պետք չի, ոսկեղենի վաճառքից ստացված գումարից էլ տվել է 100 դոլար, որով ինքը վճարել է նախորդ օրվա հյուրանոցի գումարը և հետ է վերցրել իր ու Արմենի բջջային հեռախոսները:

Արմենի հեռախոսը տվել է նրան, ինքը հեռացել է:

Գնացել է Արեշի շուկայի մոտ, որտեղ ծանոթ աղջիկ կա: Նրա հետ պայմանավորվել է հաջորդ օրը հանդիպել ու ժամանակ անցկացնել:

Հաջորդ օրն աղջկա հետ գնացել է «Էրեբունի» հյուրանոցային համալիր, որտեղ իրենց ծախսած գումարի դիմաց գրավ է դրել Արմենի տված բջջային հեռախոսը:

Մի քանի օր անց գնացել է, որ գումար վճարի ու հեռախոսը վերցնի, բայց հյուրանոցի տերն ասել է, թե հեռախոսի տերը մի աղջիկ է եղել: Նրան անընդհատ զանգել են, ցանկացել են խոսել «Քիսոյի» կամ «Թիթեռի» հետ: Հետո պարզվել է, որ այդ աղջիկը մեռած է, իսկ մահից առաջ նա ընկերոջ հետ եղել է «Էրեբունի» հյուրանոցում: Տնօրենն ասել է, թե Քրիստինեի հեռախոսն արդեն ոստիկանների մոտ է:

Այդ ժամանակ, ըստ Գասպարյանի, ինքը վճարել է հյուրանոցի պարտքը, փորձել է զանգել Արմենին ու ճշտել, թե ինչ է եղել: Արմենի հեռախոսը չի պատասխանել:
Ինքը գտել է Արմենին, նա կցկտուր բաներ է խոսել, բայց չի ասել, թե սպանել է աղջկան:

Ինքը չորս-հինգ օր անց պիտի մեկներ Մոսկվա ու մեկնել է՝ առանց պատկերացնելու, որ իր նկատմամբ կարող են հետախուզում հայտարարել, որոհետև ինքը ոչ մի կապ չի ունեցել աղջկա մահվան հետ, հետևաբար՝ թաքնվելու կարիք էլ չուներ:

Հետագայում «02» հաղորդման ժամանակ տեսել է, որ Արմենը դատապարտվել է Քրիստինեին սպանելու համար: Ինքը չի թաքնվել դրանից հետո, պարզապես չի ստացվել, որ վերադառնա Հայաստան:

Դատապարտյալ Արմենը դատարանում ասել է, որ իրեն հոգեպես ճնշել ու ստիպել են նախաքննական ցուցմունքներ տալու ժամանակ:

Ըստ Անդրանիկի՝ ինքը համոզված է, որ եթե Արմենի նկատմամբ բռնություն չգործադրեին, նա իր անունը չէր տա: Ինքը Քրիստինեի հեռախոսը հյուրանոցում գրավ դնելիս չի իմացել, որ նա մահացած է, հակառակ դեպքում նրա հեռախոսը գրավ չէր դնի:

Անդրանիկ Գասպարյանն իրեն մեղավոր է ճանաչել հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար: Ասել է, թե այդ արարքի համար պատրաստ է պատասխանատվություն կրել:

Դատապարտյալ Արմեն Հայրապետյանը հայտնել է, թե Շորբուլախի ճանապարհին Քրիստինեն իր կամքով է տաքսուց իջել, որ բնական կարիքները հոգա: Նա անցել է բլրակի հետևը:

Երբ ուշացել է, ինքը գնացել է նրա հետևից: Չի հիշում, թե ինչ պատճառով է սկսել վիճաբանել Քրիստինեի հետ, չի գիտակցել, թե ինչպես է դանակով հարվածել նրան: Ինքը մենակ է սպանել Քրիստինեին: Միայն հաջորդ օրն է տեսել, որ Քրիստինեի ոսկեղենն իր մոտ է…

Ինքն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, որտեղ իրեն ծեծել են, ինքը ստիպված գրել է այն, ինչ թելադրել են:

Դատարանն արժանահավատ է գնահատել Արմենի նախաքննական ցուցմունքը:

Ընդհանուր իրավասության դատարանը Անդրանիկ Գասպարյանին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման ու մարդու առևանգման համար և վերջին հաշվով դատապարտել է 8 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պաշտպանական կողմը՝ միջնորդելով մեղսագրված հանցանքների կատարման համար Անդրանիկ Գասպարյանին ճանաչել անպարտ ու արդարացնել, նրան մեղավոր ճանաչել հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար ու սահմանել համաչափ պատիժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում