Գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը շարունակում է նախապատրաստվել գալիք մրցաշրջանին: Հենրիխ Մխիթարյանի թիմը այս անգամ մրցում էր «Ռոտ Վեյս Էսեն»-ի հետ, որի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ տարավ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցեց առաջին խաղակեսին և մեծ ներդրում ունեցավ թիմի հաղթանակի մեջ: Մխիթարյանը իր հաշվին գրանցեց մեկ գոլ, ինչպես նաև գոլային փոխանցում կատարեց Չիրո Իմոբիլեին: «Բորուսիա»-ն հաղթեց 1:5 հաշվով:
«Էսեն»-«Բորուսիա Դորտմունդ»՝ 1:5
0:1 Օբոմեյանգ (8՛), 0:2 Օբոմեյանգ (10՛), 0:3 Սուբոտիչ (21՛), 0:4 Մխիթարյան (25՛), 0:5 Իմոբիլե (30՛) 1:5 Սուկու (39՛)