Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

Արտերկրում մեծամասամբ հայերն են հայերին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկում

«Հայաստանը գնահատվում է որպես թրաֆիքինգի սկզբնաղբյուր՝ ծագման երկիր, երբ մարդիկ Հայաստանից դուրս են բերվում այլ երկրներ և այնտեղ ենթարկվում շահագործման։ Հազվագյուտ դեպքերում այն վերջնակետ երկիր է հանդիսանում, երբ այլ երկրներից են մեզ մոտ բերվում և շահագործվում». Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հույս և օգնություն» ՀԿ նախագահ Ենոք Շատվորյանը՝ հավելելով, թե հիմա չենք կարող խոսել այն մասին, որ Հայաստանը թրաֆիքինգի համար տարանցիկ երկիր է։ «10 տարի առաջ այդպես էր, հիմա ոչ, ճանապարհներ չկան»,- ասաց Ե. Շատվորյանը:

Հայ կանայք և աղջիկները սեռական թրաֆիքինգի են ենթարկվում երկրի ներսում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Թուրքիայում: Երեխաները երկրի ներսում խոցելի են համարվում մուրացկանության տեսանկյունից. վերջին տարիներին այս առնչությամբ մի շարք դատական գործեր են եղել: Իսկ տղամարդիկ աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվում հատկապես հարևան երկրներում, մեծամասամբ ՌԴ-ում։ «Երկու տիպի շահագործում է առկա գյուղատնտեսությունում՝ անասնապահության և շինարարության մեջ։ Սովորաբար, շահագործողները մեր հայրենակիցներն են, ովքեր նախկինում եղել են կամ դեռ Հայաստանի քաղաքացիներն են, ովքեր ստեղծել են իրենց համար հնարավորություններ՝ անասնապահական ֆերմա կամ շինարարական կազմակերպություն, ընդ որում՝ խոշորների մասին չէ խոսքը»,- մանրամասնեց Ե. Շատվորյանը: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ, որոնք մեկնում են արտագնա աշխատանքի տարբեր պատճառաբանություններով՝ արկածախնդրությունից մինչև խիստ սոցիալական խնդիրները:

Ըստ Շատվորյանի՝ թրաֆիքինգի դեմ պայքարի առումով Հայաստանը տարածաշրջանում համարվում է առաջատար երկրներից. օրենսդրական կարգավորումները, բացերի շտկումները շարունակական բնույթ են կրում, սակայն խնդիր են մնում հատկապես արտերկրում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվելու դեպքերը: Օրինակ՝ ՌԴ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում մեր և տվյալ երկրների իրավապահների միջև համագործակցություն կա, բայց թրաֆիքինգի հայտնաբերման դեպքում մանրամասների բացահայտումը, հետագայում պատասխանատվության ենթարկելը երկար գործընթաց է. «Իսկ Թուրքիայում բացահայտումների և պատասխանատվության ենթարկելու առումով անհուսալի վիճակ է պարզ պատճառով՝ դիվանագիտական հարաբերություններ չկան, մեր իրավապահ մարմինները կավատներին ճանաչում են, նրանք Հայաստան չեն գալիս, որ չբացահայտվեն»,- ընդգծեց «Հույս և օգնություն» ՀԿ նախագահը:

Բացի նշված խնդիրներից, օրենսդրական առումով բաց է մնում աշխատանքային շահագործման ենթարկված անձանց փոխհատուցման հարցը, բայց, ըստ Շատվորյանի, Հայաստանի կառավարությունը խորացրել է թրաֆիքինգի բացահայտված զոհերի պաշտպանությանն ուղղված ջանքերը, և, ընդհանուր առմամբ, իրազեկման տեսանկյունից մեծ առաջընթաց կա։ Այսօր անգամ կենցաղում թրաֆիքինգի մասին խոսում են, բայց դրան զուգընթաց՝ հանդուրժողականության խնդիր կա, նաև՝ դատարաններում գործերի քննության ընթացքում համապատասխան մշակույթի. « Այս առումով դեռ զարգանում ենք, հաճախ դատարաններում զոհը դիտարկվում է որպես թրաֆիքինգի մասնակից, հոգեբանական հարցեր ևս կան, օրինակ ՝ զոհը ինքն իրեն մեղավոր է համարում»:

Հիշեցնենք՝ 2013 թ. Հայաստանի դատարանների կողմից թրաֆիքինգ իրականացնելու համար դատապարտվել է 15 անձ, գործերից մեկի շրջանակում՝ 3 տղամարդ և 5 կին: Նրանք դեպի ԱՄԷ թրաֆիքինգի են ենթարկել ութ կանանց և աղջիկների: Պատժաչափերը եղել են 4-11 տարվա ազատազրկում:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում