Այսօր՝ հուլիսի 27-ին, Հունգարիայում ավարտվեց Ֆորմուլա-1-ի 11-րդ գրան-պրին:
Հաղթող ճանաչվեց ավստրալիացի Դանիել Ռիկարդոն, ով իր երկրորդ տիտղոսը նվաճեց ընթացիկ մրցաշարում:
Մրցավազքում երկրորդ տեղը զբաղեցրեց Ֆերնանդո Ալոնսոն, իսկ երրորդ հորիզոնականը Լուիս Հեմիլթոնը: Հետաքրքիր է, որ բրիտանացի ավտոարշավորդը մեկնարկել էր 22-րդ տեղից և կարողացել է բարձրանալ մինչև երրորդ հորիզոնական: