Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Ոտքի է կանգնել մի երաժշտություն, որին անուն էլ չեմ կարող տալ. դա մի նոր կենդանի է

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է երգչուհի, Մշակույթի պետական քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանը:

 – Վերջին մի քանի տարիներին շատ են ասում, որ նախկին ակտիվությունը շոու-բիզնեսում չկա,  որ շոու-բիզնեսը ճգնաժամ է ապրում, առհասարակ համեմատում են 90-ական թվականների հետ, երբ կար փաստորեն «բում», իսկ այսօր կա պասիվություն, երգիչներն ավելի շատ նախընտրում են դրսում այլ աշխատանքում ռեալիզացվել, քան մնալ և շարունակել գործել Հայաստանում: Որտեղի՞ց առաջացավ այս ճգնաժամը:

– Այո՛, այսօր շոու-բիզնեսը շատ վատ վիճակում է, ո՛չ շոու կա, ո՛չ բիզնես, ոչինչ չկա, բայց որ նայում ենք, դերասանները կողքից աշխատում են, այսինքն՝ տեսահոլովակներ են նկարում, երգեր են ստեղծում, որովհետև մարդիկ, ովքեր իսկապես այդ արվեստի սիրահարներ են, որոնք առանց դրա կյանք չունեն, շարունակում են աշխատել: Այսինքն՝ այսօր ավելի շատ ոտքի է կանգնել մի երաժշտություն, որին ես նույնիսկ անուն չեմ ուզում տալ, որովհետև այդ անունը չկա. դա ռաբիս էլ չէ, դա ինչ-որ նորություն է, որը մենք չգիտենք՝ ինչ է, նոր կենդանի է երևի, որոնք, ունենալով ֆինանսներ, ստեղծում են չես հասկանում՝ ինչ տիպի երգեր, և հետո, ամենակարևորը, այդ երգերն ընկնում են հետուստատեսություններ և նույնիսկ մրցանակաբաշխություններին շահում են լավագույն տեղերը:

Այսինքն` այդ ամենը ես կարող եմ վերագրել միայն հեռուստատեսությունների ֆինանսական ճգնաժամին, որոնք իրոք հնարավոր է՝ դրամներ են շահում, հնարավոր է՝ այդ դրամներով իրենք կարողանում են գոյատևել: Բայց ամբողջ աշխարհում կա այդ կանոնը, որով իրոք կարող ես դրամներ շահել, որովհետև հեռուստատեսություն՝ նշանակում է գովազդ, իսկ գովազդ՝ նշանակում է դրամ: Բայց այնտեղ խախտվում է մշակութային արժեքներ հասկացողությունը: Հարցին՝ ինչո՞ւ է նման երաժշտություն հնչում, այստեղ ասում ենք՝ պահանջարկ է: Բայց չէ՞ որ այդ պահանջարկը հենց հեռուստատեսություններն են ստեղծում: Եթե դու այդ տեսահոլովակը չպտտես, ժողովուրդը չի լսի, թող YouTube-ներով լսի. այսօր, փառք Աստծո, այնքան բաներ կան, որոնց միջոցով իրենք կկարողանան ռեալիզացվել:

Ես ուղղակի ուզում եմ նաև այդ երիտասարդներին՝ թե՛ աղջիկներին, թե՛ տղաներին, ասել, խնդրել՝ երգե՛ք, բայց իմացե՛ք, թե որտեղ և ինչ երգել: Ես չեմ ուզում ասել, որ իրենք կարող են իմ աշխատանքին ինչ-որ կերպ հարվածել, որովհետև չեն կարող հարվածել, որովհետև ի վերջո՝ մեր հայ ազգին, մեր հայ հանդիսատեսին չես կարող խաբել: Ես և՛ իմ ուսանողներին, և՛ աղջկաս ասել եմ և ասում եմ՝ մեր ազգը շատ կիրթ ազգ է, այդ ազգն էլ է հոգնել արդեն: Նախկինում՝ 90-ական թվականներին, այդ դժվար օրերին, երբ լույս չկար, մենք համերգներ էինք  կազմակերպում, ու դահլիճները լեփ-լեցուն էին: Մինչև մի երկու տարի առաջ դահլիճները լեփ-լեցուն էին, բայց այդ համերգներն արդեն այնքան զզվեցրին մեր հանդիսատեսին, որ նա ուղղակի արհամարհեց, չի գալիս, այդ իսկ պատճառով էլ չի լինում ո՛չ շոու, ո՛չ բիզնես: Այսինքն՝ համերգների վաճառված տոմսերի շնորհիվ է, որ պետք է դերասանը ապրի, գոյատևի: Եվ, իհարկե, մեզ մոտ գոյատևում են, որովհետև մեզ մոտ տոմսերի այդպիսի գներ չկան: Համենայնդեպս, այսօր այդ համերգներն էլ չկան: Այդ իսկ պատճառով մեր լավագույն երգիչներն այսօր համերգներ են տալիս դրսերում, նույնիսկ, ինչպես ասացիք, ուրիշ աշխատանքների են գնում, բայց…

Նախընտրում են չմնալ այստեղ:

-Այո՛, ինչո՞ւ, որովհետև իրենց ռեալիզացումն իրոք չի կատարվում;

– Տիկին Սարգսյան, Դուք ասացիք՝ հիմնականում գոյատևում են և ոչ թե ապրում: Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր հասարակության մեջ ապահով, բարեկեցիկ շերտը կազմում են նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչները:

-Դրանք մի քանի դերասաններ են, որոնք իրոք շատ լավ գումարներով շատ լավ համերգներ են տալիս տարբեր երկրներում,ոչ՝այստեղ: Կորպորատիվ համերգներին, միջոցառումներին, ծնունդներին, ինչ-որ բանկի կամ կազմակերպության միջոցառումներին նրանք իրոք շատ լավ աշխատում են: Ես դեմ չեմ դրան, բայց քաղաքում կիրթ, ոգևորված համերգներ չկան: Երբ տեսնում ենք՝համերգներ չկան, սկսում ենք մտածել մենահամերգների մասին: Մի քանի տարի առաջ Էմմիի մենահամերգն արեցինք ամերիկյան երաժիշտների հետ, ես այնքան ուրախ էի, որ լեփ-լեցուն դահլիճ էր: Բայց այսօր այդ դահլիճները չեն լցվում, որովհետև ժողովուրդը հոգնել է: Ես չեմ կարծում, որ վաղը եթե Էմմիի մենահամերգը դնեմ, դահլիճը կարող է նորից լեփ-լեցուն լինել:

Այն ժամանակ, եթե չեմ սխալվում, աջակցեցին մշակույթի նախարարությունը,       առաջին տիկինը: Չի՞ստացվում ընտրողականվերաբերմունք երգչի կամ երգչուհու նկատմամբ: Գուցե շատերն ենուզումկազմակերպել, բայց այդ լծակները չունեն:

-Ասեմ, որ եթե որակով է, լծակները միշտ էլ կաշխատեն: Այդ ծրագիրը պետք է ինչ-որ հիմք ունենա, որի համար և՛մշակույթի նախարարությունը, և՛առաջին տիկինը կարողանան աջակցել: Փառք Աստծո, այսօր մեր դասական երաժշտությունը, կինոփառատոներն աջակցությունենստանում, բայց դա իրոք պետք է աջակցվի, և շատ շնորհակալ եմ, որ մենք կամաց-կամաց ոտքի ենք կանգնում: Ոտքի են կանգնում և՛թատրոնները, և՛կինոարվեստը, բայց դանդաղ, ինչպիսիքեն,օրինակ, «Ոսկե ծիրանը», «Սպարտակ» բալետը: Բայց մեր ժանրը այսօր ոչ թե ոտքի է կանգնում, այլ խորտակվում է:

Այսինքն՝անկախության տարիներին շոուբիզնեսն այդպես էլ չգտա՞վ իրեն Հայաստանում:

-Չէ՛, չի գտնում: Նախ ասեմ՝Հայաստանը շատ փոքր երկիր է, փոքր շոուներ ենք արել, շահել ենք գումարներ, բայց դա այն չէ, ինչուրիշ երկրներում: Նույն փոքր երկիրն է Լատվիան, բայց իրենց մոտ ավելի լավ է այս ամենը աշխատում, որովհետև գոյություն ունի արժեք, դերասանի գնահատում, որն այստեղ դեռ մի քիչ կաղում է: Կուզենայի, որ այդ աջակցությունները նորից լինեն մեր լավագույն երգիչների համար, ովքեր իրոք կանգնում են, կարողանում են երկու ժամ մենահամերգ տալ: Դա է երգիչը, ոչ թե մեկ տեսահոլովակ են նկարում, ու այդ տեսահոլովակը սկսում է «ռասկրուտկան», բայց երբ վաղը-մյուս օրը դուրս գա համերգին, նա չի կարող կենդանի երգել, էլ չեմ ասում այդ խայտառակ երգերը:

Տիկին Սարգսյան, նաև ինչ-որ առումով ճաշակի անկում է փաստորեն տեղի ունեցել, թեև կա հասարակության մի շերտ, որը բարձրաճաշակ երաժշտության նկատմամբ անտարբեր չէ, բայց ունենք նաև մի մեծ շերտ՝սկսած մեր իշխանություններից, որտեղ երաժշտական ճաշակի հետ կապված դոմինանտը ռաբիսն է: Քանի որ Դուք անկախության առաջին տարիներին եղել եք նաև խորհրդարանում, կարող եք համեմատություն անցկացնել այն ժամանակվա ճաշակի և այսօրվա ճաշակի միջև: Իսկապես Դուք է՞լ եք նկատում այդ դոմինանտ ռաբիսությունն այսօր:

-Ես կարող եմ ասել, որ փառք Աստծո, կան օրինակներ, որոնք իրոք և՛բարձր որակի երաժշտություն են լսում, և՛ֆիլմեր են դիտում, և՛գնահատում են, և՛աջակցում են: Այսօր ես սա պարզերես եմ ասում, որովհետև թեկուզ վերցնենք մեր առաջին տիկնոջը` տիկին Ռիտային: Լինելով երաժիշտ և հետո մեծանալով այդ կրթության մեջ՝ այսօր գնահատում է լավագույնը: Բայց նրա կողքին էլ կան մարդիկ, որոնք նույն այդ ռաբիսն են լսում…Մարդը փոքրուց դաստիարակվել է լավ երաժշտությամբ, դրա համար նա կշարունակի այդ ուղին: Այս մարդը չի դաստիարակվել, բայց չի էլ ուզում վերադաստիարակվել: Ես, ճիշտն ասած, անուններ չեմ կարող տալ, որովհետև նրանք…

Քի՞չ են:

-Շատ-շատեն.մեկի անունը տամ, մյուսինը չտամ, կվիրավորվի: Բայց մեկ-մեկ իրենց լավ համերգների, դասական համերգների ժամանակ եմ տեսել.դե, աջակցվում է կառավարության կողմից, պարտավոր են գալ, գալիս են, նստում են, բայց համարյա չեն հասկանում, թե ինչ են լսում: Դրա համար օրական պետք է մի քիչ տեսնել, մի քիչ լսել: Չեմ ամաչում ասել, որ ես այս տարի 60տարեկան եմ դառնալու, բայց ես այսօր աշխատում եմ նաև մեր երիտասարդությունից   ինչ-ինչ բաներ սովորել, որովհետև այս նոր տեխնիկաները, այս նոր ամեն ինչը ես չգիտեմ, բայց չեմ ամաչի իմ ուսանողից հարցնել, թե սա ինչպես է: Մի քիչ էլ իրենք կարող են հարցնել, կամ էլ դրսում յուրաքանչյուրի համար,պատգամավորներիհամարհատուկ իմիջմեյքերներ են աշխատում:

Այդ ինստիտուտը մեզ մոտ…

-Ես չգիտեմ՝կա, թե չկա, բայց ես կուզենայի, որ իրենք էլ ունենային այդ խումբը, որոնք իրենց կասեն՝սա պետք է, սա պետք չէ՝թե՛հագուստի, թե՛սանրվածքի, թե՛երաժշտություն լսելու, թե՛այս կամ այն ներկայացումը տեսնելու առումով: Ես կուզենայի մեր թատրոններում, մեր համերգային դահլիճներում շատ տեսնել իրենց: Միգուցե այդ ձևով կկարողանայինք ինչ-որ բան վերականգնել:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում