Կոլումբիայի ազգային հավաքականի և ֆրանսիական «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մոտ է շարք վերադառնալուն:
«Մոնակո»-ի գլխավոր մարզիչը՝Լեոնարդու Ժարդիմը, հայտարարել է, որ Ֆալկաոն գրեթե ապաքինվել է ստացած վնասվածքից: Ֆուտբոլիստը հնարավոր է մասնակցի Emirates Cup-ին, որը տեղի է ունենալու օգոստոսի 2-3-ը.
«Ֆալակոն ավարտում է վերականգնողական ընթացքը: Մեկ շաբաթից նա խաղադաշտ կվերադառնա: Կարծում եմ՝ նա կմասնակցի Emirates Cup-ի մրցաշարի խաղերին»-, ասել է Ժարդիմը:
Նշենք, որ կոլումբիացի հարձակվողը վնասվածք էր ստացել հունվար ամսին և ստիպված բաց էր թողել աշխարհի առաջնությունը: