Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Մրգաշենցի գերեզմանափորը սպանել է համագյուղացուն ու թաղել թարմ փորած գերեզմանափոսում

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում էր Պետրոս Գրիգորյանի և Ռաֆիկ Հակոբյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 57-ամյա Պետրոս Գրիգորյանը 2013 թվականի հուլիսի 9-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի գերեզմանատանը հանգուցյալ համագյուղացի Իշխանի գերեզմանափոսն է փորել 67-ամյա համագյուղացի Ռաֆիկ Հակոբյանի հետ:

Նրանց է մոտեցել Սիմոն Բաբայանը:

Պետրոսն ու Սիմոնը վիճաբանել են:

Պետրոսը հենց թարմ գերեզմանափոսի մոտ իր ձեռքին եղած քլունգով, ինչպես նաև ոտքերով հարվածներ է հասցրել Սիմոնի գլխին ու մարմնի այլ մասերին և դիտավորությամբ նրան զրկել է կյանքից:

Ժամը 23-ի սահմաններում Պետրոսն իր հետ գերեզմանափոս փորող Ռաֆիկի հետ Սիմոնի դիակը տեղափոխել է գերեզմանատնից մոտ 400 մետր հեռավորության վրա գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտ, որտեղ սպանվածի դիակը նետել է ջրանցքը:

Պետրոս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ռաֆիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով:

Պետրոս Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ, իսկ Ռաֆիկ Հակոբյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Որպես իրեղեն ապացույց՝ առգրավված են սպանության գործիք քլունգն ու մեկ զույգ զինվորական երկարաճիտ կոշիկներ:

2014 թվականի հուլիսի 2-ին ամբաստանյալ Ռաֆիկ Հակոբյանի որդուց դատարան է ստացվել դիմում, համաձայն որի՝ հայրը՝ 67-ամյա Ռաֆիկ Հակոբյանը օրեր առաջ՝ հունիսի 22-ին, մահացել է:

Դատարանը ամբաստանյալի մահվան կապակցությամբ նրա մասով քրեական գործի վարույթը կարճեց ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց:

Առաջիկա դատական նիստին ամբաստանյալի աթոռին մեկ մարդ կնստի՝ սպանության համար մեղադրվող Պետրոս Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում