«Շանթ և ազատություն» հիմնադրամի ղեկավար Ֆելիքս Հայրապետյանի կարծիքով՝ մեր հասարակությունն այս պահին թմբիրի մեջ է և իրականում չի հասկանում, թե ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ Շանթի նպատակը չէր փայտերով գնալ ու նախագահականը գրավել. «Նրա նպատակն էր մարդկանց հասկացնել հասարակության սարսափելի վիճակը: Հիմա էլ, երբ մարդկանց փորձում ես բացատրել Շանթի և իր ընկերների արածը, նրանք դրա տակ ավելի շատ երեխայական ինչ-որ բան են տեսնում, քան այն, ինչ Շանթն էր ուզում ասել»:
Հայրապետյանի դիտարկմամբ՝ այսօրվա քաղաքական ուժերը ևս չեն կողմնորոշվել՝ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ. «Այդ կուսակցություններն ինչ-որ հաշվարկներ ունեն: Դրանք բոլորը՝ միասին վերցրած, առ այսօր չեն կարողանում անել այն, ինչ Շանթն արեց»: