Friday, 19 04 2024
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել

Մեղադրանք է առաջադրվել Սիսիանի քաղաքապետին

Vorotan.am-ը գրել է.

Դեռեւս 2012 թ-ին Սիսիանի քաղաքապետարանում Սյունիքի մարզպետարանի աշխատակիցների կողմից անցկացված վարչական հսկողության ընթացքում ֆինանսների բնագավառում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր, որ Սիսիանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով գնումների եւ ՀՀ հողային օրենսդրության մասին պահանջները, էական վնաս են պատճառել համայնքի և անձանց իրավունքներին ու օրինական շահերին:

Փաստի առթիվ 2013 թ-ի օգոստոսի 29-ին հարուցվել էր քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդհոդվածի 1-ին մասի(Պաշտոնեական լիազորությունների չարաշահում) և 314-րդ հոդվածի(Պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով:

Հանցագործությունները կատարվել են 2010-2012 թվականներին:

Նախաքննությունն իրականացրել է ոստիկանության Սյունիքի քննչական բաժինը։

Կատարված քննությամբ հիմնավորվել են ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն ու պաշտոնեական լիազորությունների չարաշահումները, խոշոր չափերի հասնող խարդախությունն ու կեղծիքները, եւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի ու Սիսիանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար այլ անձանց նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով:

Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավար պաշտոնատար անձ հանդիսացող Աղասի Հակոբջանյանը, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետեւանքով համայնքին պատճառել է էական գույքային վնաս, այսինքն՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն:
ՏԻՄ օրենքի 34-րդ հոդվածի կարգով պարտավոր լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները եւ ապահովել դրանց նպատակային օգտագործումը, իր պարտականությունները չկատարելու, իր անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով էական վնաս է պատճառել Սիսիանի քաղաքային համայնքին:

2014 թ-ի հունիսի 24-ին Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին մեղադրանքներ է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի առաջին մասով, խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Առաջադրված մեղադրանքում Աղասի Հակոբջանյանն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում